ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ «Միր» հ/ը եթերում ցուցադրել է մի փաստաթուղթ, որը, ըստ նրա, վկայում է, որ դեռ 1993թ. սեպտեմբերի 3-ին Հեյդար Ալիեւը ճանաչել է ԼՂ Հանրապետության անկախությունը: Նա հրապարակել է փաստաթուղթ, որտեղ ասված է.
«Ադրբեջանի ղեկավարությունը Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Ա. Ջալիլովին լիազորում է բանակցություններ վարել Ադրբեջանի եւ ԼՂՀ ղեկավարների հանդիպման կազմակերպման վերաբերյալ»:
Փաստաթուղթը ստորագրել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիեւը: Շ. Քոչարյանը եթերում ցուցադրել է փաստաթուղթը, Հեյդար Ալիեւի ինքնագրով: Քոչարյանը տեղեկացրել է, որ այս լիազորագրի հիման վրա Ջալիլովը հանդիպել է ԼՂՀ ԱԳ նախարար Արկադի Ղուկասյանի հետ, նրանց հանդիպման ընթացքում ստորագրվել է կոմյունիկե, եւ Մոսկվայում հանդիպում է կազմակերպվել ԼՂՀ նախագահ Ռ. Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի միջեւ, որն էլ հրադադարի ռեժիմի հաստատման կարեւոր փուլերից մեկն է եղել: Այսպիսով, ըստ Շավարշ Քոչարյանի, Ադրբեջանը Ղարաբաղը ճանաչել է որպես իրավահավասար սուբյեկտ: Քոչարյանը, բնականաբար, չի ասել, թե ինչու եւ ինչպես է ԼՂ-ն կորցրել իր կարգավիճակը ԼՂ հարցի բանակցային գործընթացում:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!