ԱՄՆ դեսպանատունSyndicate content

Զուրաբյանի երեք հարցը Զուրաբյանին

Երեկ տեղի ունեցած ասուլիսում լրագրողները Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է Կոնգրեսը վերաբերվում «Վիկիլիքսի» հրապարակմանը, ըստ որի` Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը 2008-ին ԱՄՆ դեսպանատանը փոխանցել է ՀՀ իշխանություններին ուղղված Տեր-Պետրոսյանի առաջարկը, որում կոչ է արվում փողոցային բողոքներից հրաժարվելու դիմաց ազատ արձակել ընդդիմության մոտ 75 աջակիցների: «Այդ զրույցի իսկությունը, կարծում եմ, ճիշտ կլինի ստուգել պարոն Շահնազարյանից»,- պատասխանեց Զուրաբյանը` հավելելով, որ որեւէ խնդիր ինքը չի տեսնում, որովհետեւ դեռ 2008-ի մարտից Կոնգրեսի պլանը եղել է քաղբանտարկյալների ազատ արձակումն ու արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ իշխանության հետ երկխոսության անցկացումը: Ինչին, ըստ Զուրաբյանի, միջազգային հանրությունը այդպես էլ չի աջակցել: Իսկ ահա այն հարցին, թե ինչու Կոնգրեսը այդպես էլ քաղաքական գնահատական չտվեց հայտնի ՀՀՇ-ականների հեռանալուն, Զուրաբյանը պատասխանեց. «Ցանկացած քաղաքական ուժ պետք է թարմանա: Կարող են հոգնածները, հուսահատվածները, վհատվածները հեռանալ, թարմ ուժեր, նոր արյուն լցվի շարժում»: Լրագրողները խնդրեցին անդրադառնալ նաեւ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մամուլում արած այն հայտարարությանը, թե Արարատ Զուրաբյանից եւ Վանո Սիրադեղյանի շրջապատի այլ մարդկանցից Կոնգրեսում փորձում էին ազատվել: «Դե՛ , ամեն ճամբար ունի իր պրոբլեմները: Իշխանական ճամբարն ազատվում է մուկից, մենք` ճուտից»,- պատասխանեց նա: Անդրադառնալով կոնկրետ Արարատ Զուրաբյանին, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ նրա մասին խոսելու համար ինքը երեք հարց ճշտելու կարիք ունի, որը խնդրում է` լրագրողները ճշտեն. «Փորձեք պարզել` ինչո՞ւ է նա միակ քաղբանտարկյալը, որի ազատ արձակման համար միջնորդել է Նիկոյանի հանձնաժողովը: Ինչո՞ւ է դա գաղտնի պահվել, եւ մենք դրա մասին իմանում ենք միայն «Վիկիլիքսից»: Երրորդ` ինչո՞ւ է նա միակ քաղբանտարկյալը, որը Եվրոպական դատարան չի դիմել»:
տես նաեւ էջ 3

Լրագրողական հետաքննություն

Երկու հարցի պատասխան

Լեւոն Տեր-Պետրոսյան

(նախ ընթերցել «Վիկիլիքսի նուրբ բացահայտումներ» նյութը` էջ 4)

ՀՀՇ 16-րդ համագումարից մնացած առեղծվածը
2010թ. հուլիսի 17-ին տեղի ունեցած ՀՀՇ 16-րդ համագումարին նախորդող շրջանում ակնհայտորեն ինչ-որ ներկուսակցական առեղծվածային խնդիր ու լարում կար, ինչն ակտիվորեն քննարկվում էր, եւ դրա մասին զանազան ենթադրություններ էին արվում այդ ժամանակվա մամուլում։ Ներսում կատարվածի արտաքին դրսեւորումները երկուսն էին. նախ՝ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խ. Քոքոբելյանի, ապա, մի քանի օր անց՝ նաեւ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հրաժարականները համագումարից անմիջապես առաջ։ Շատերն էին սպասում, որ համագումարում ինչ-որ բան «կպայթի», սակայն վերջինս ընթացավ սովորական հունով։

Լուր

«Խիզախ կին»

Երեկ ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «Խիզախ կին» մրցանակ է հանձնել քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Ինչպես նշվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, մրցանակը շնորհվել է «շրջակա միջավայրի եւ հատուկ կարիք ունեցող երեխաների պաշտպանությանը եւ արդարությանը հետամուտ լինելու գործում պատասխանատվության, խիզախության եւ առաջնորդության ցուցաբերման համար»:

Ձոներ ձոնեք, պարոնայք

ԱՍԵԼԻՔ ՉԿԱ

Հայ-թուրքական հարաբերությունների` ներկայումս նկատվող զարգացումներում մի շատ կարեւոր նրբություն կա, որը մի տեսակ, դուրս է մնացել ուշադրությունից:

Սերժ Սարգսյանի գովքը օրնիբուն անող, հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նորահայտ կողմնակից պաշտոնյաներն ու «քաղաքական գործիչները» խոսում են ամեն ինչից, բացի սահմանի բացման տնտեսական հետեւանքներից: Ամենաթարմ օրինակը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Նա երեկ մասնակցել է հայ-թուրքական հարաբերությունները եւ միջսահմանային ռեգիոնալիզմը թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո: Միջոցառումը կազմակերպել էին ԱՄՆ առեւտրային պալատը եւ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը: Տիգրան Սարգսյանի համար մի հրաշալի հնարավորություն էր ստեղծվել զբաղվել իր սիրած գործով` երկարաշունչ դասախոսություն կարդալ: Եւ նա կարդացել է, ելույթն էլ եղել է երկարաշունչ: Վարչապետի ամբողջ խոսքը նվիրված է եղել է Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթին:

Պոեզիան` ֆիլմերում

Մերժված «հեղափոխականների» շարքից

Հեղափոխական իրադարձություն կինոաշխարհում. այսպես բնութագրվեցին ռեժիսոր Արմեն Ռոնովի ստեղծած նոր ֆիլմերը, որոնց պրեմիերան տեղի ունեցավ երեկ, ԱՄՆ դեսպանատանը:

Շնորհանդեսի վայրի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ ֆիլմերում օգտագործված էին դեսպանատան աշխատակից, բանաստեղծ Արման Աբովյանի ստեղծագործությունները, իսկ ֆիլմերի պրոդյուսերությամբ զբաղվել էր դեսպանատան մեկ այլ աշխատակից` Միքայել Այվազյանը: Մասնագետ եւ ոչ մասնագետ հանդիսատեսի «հեղափոխական» գնահատականը Ռոնովի նկարահանած ֆիլմերին պայմանավորված էր նրանով, որ թերեւս առաջին անգամ դրանք նկարահանվել էին առանց գրավոր սյուժետային հիմքի եւ դրանց միակ գրավոր հիմքը Արման Աբովյանի բանաստեղծություններն էին: Ցուցադրված ֆիլմերից առաջինը 5 մասից էր կազմված:

Վիզա չկա

Չի բացառվում, որ Լոս Անջելեսում հայ երգիչների ու երաժիշտների շրջանում անցկացվող «Armenian Music Awards» մրցանակաբաշխությանը, որը, ինչպես տեղեկացրել էինք, անցկացվելու է դեկտեմբերի 13-ին` «Նոքիա» թատրոնում, Հայաստանից ոչ մի երգիչ չմասնակցի։ Երգիչները մուտքի վիզաների հետ կապված խնդիր ունեն։ Բանն այն է, որ անցյալ տարի մրցանակաբաշխությունը չկայացավ, քանի որ երգիչներին ԱՄՆ դեսպանատան կողմից մուտքի վիզաներ տրամադրելու հարցը այդպես էլ չլուծվեց։

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter