ԱԺ ընտրություններSyndicate content

Երրորդը բացառված է

Կարծում եմ, այս պահին իրապաշտական կարելի է համարել գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող Հանրապետականին ԱԺ-ում վճռորոշ մեծամասնությունից զրկելը: Իհարկե, այսքանն էլ հեշտ լուծվող խնդիր չէ՝ հաշվի առնելով իշխող ուժի կեղծման ռեսուրսը, բայց մյուս կողմից էլ` այսպես ձեւակերպված նպատակն այլեւս հեքիաթների շարքից չի թվում: Եթե իշխող ուժը ծրագրավորել է ունենալ, ասենք, 66 պլյուս մի տասը պատգամավոր, ապա միանգամայն հնարավոր է թվում միացյալ ուժերով այս տասնքանի տեղի խնդիրը լուծել՝ համադրելով ջանքերը թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական համակարգերում: Անշուշտ, պետք է նաեւ ամեն բան անել, որպեսզի նվազագույն արդյունքներ ունենա ՕԵԿ-ը՝ որպես Հանրապետականի կցորդ, ինչպես նաեւ շատ ուշադիր լինել «անհասկանալի» վարք ցուցաբերող Ժառանգության նկատմամբ, որը, կարծես, լուրջ հայտ է ներկայացնում լինել հաջորդ իշխող կոալիցիայի կարեւոր մասնիկը (այդպիսով` վերջնական տեսք կստանա Եվրոպական Ժողովրդական կուսակցության հայաստանյան դիտորդ անդամների «եռամիասնությունը»՝ ՀՀԿ, ՕԵԿ, Ժառանգություն):

Խախտել է նախընտրական քարոզչության սահմանված կարգը

Ուժը կորցրած ճանաչել Լֆիկի գրանցումը

Թիվ 7 ընտրատարածքային
ընտրական հանձնաժողովին

Դիմում-բողոք
(Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով դատարան դիմելու մասին)

2012թ. ապրիլի 19-ին թիվ 7 ընտրատարածքի ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը 7-րդ ընտրատարածքում գտնվող Երեւանի թիվ 190 դպրոցում անցկացրել է նախընտրական հանդիպում, որի ընթացքում ընտրողներին է բաժանել դրամ եւ տվել է վերջին զանգի արարողությունն իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում անվճար կազմակերպելու խոստում: Այս փաստը ապացուցող հրապարակումներ կան «Ժողովուրդ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի ապրիլի 20-ի համարում (հրապարակումները կցվում են` «Ժողովուրդ», էջ 5, «Շնորհավորական բացի՞կ, թե՞ ընտրակաշառք», «Հայկական ժամանակ» էջ 6, «Կաշառք չէ, բա ի՞նչ է»): «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Երեւանի թիվ 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը հաստատել է փաստերը:

Հակասահմանադրական դրույթներ

Ցուցակները պետք է բացվեն

Վահե Գրիգորյան
Ընտրակեղծարարների հիմնական գործիքը` բացակաների փոխարեն քվեարկելու հնարավորությունը, ստեղծվեց այն բանից հետո, երբ ընտրողների ստորագրած ցուցակները համարվեցին գաղտնի, եւ այլեւս թույլ չտրվեց ստուգել` համոզվելու համար` ՀՀ-ից հեռացած ընտրողները քվեարկե՞լ են, թե` ոչ:

Այս խնդրի շուրջ զրուցեցինք փաստաբան Վահե Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, Ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն, քվեարկության օրն ընտրողների կողմից ստորագրված ընտրական ցուցակները համարվում են գաղտնի. ըստ ձեզ, օրենսգրքում ամրագրված այդ մոտեցումը համապատասխանո՞ւմ է ՀՀ Սահմանադրությանը:
- Խոսքը վերաբերում է Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասով, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կանոններին, համաձայն որոնց` ընտրողների կողմից ստորագրված ցուցակները գաղտնիացվել են բացարձակապես: Այսինքն, Ընտրական օրենսգրքի նշված նորմերով բացառվում է այդ ցուցակներին որեւէ պաշտոնյայի կողմից ծանոթանալու հնարավորությունը: Փաստորեն, սա Սահմանադրության 27 հոդվածով նախատեսված` տեղեկություններ փնտրելու եւ ստանալու իրավունքի ուղիղ եւ բացարձակ սահմանափակում է, ինչը, համաձայն Սահմանադրության 43-րդ հոդվածի, կարող էր տեղի ունենալ միայն հետեւյալ նպատակներից որեւէ մեկի համար.

30 վայրկյանանոց հեղափոխություն

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
Արդեն երկար ժամանակ Հայաստանը բախվում է ողբերգական մի իրողության, երբ մարդկանց մեծամասնությունը երազում է իրեն հույսից ու ապագայից զրկող այս վարչակազմի տապալման մասին, բայց վարչակազմը շարունակում է պահպանել իշխանական դիրքերը: Նման իրավիճակի համար գոյություն ունի շատ պարզ մի բացատրություն. ՀՀ քաղաքացիների մի որոշակի հատված դառնում է ընտրակեղծիքի մեքենայի մասնիկ: Տվյալ դեպքում` նկատի ունեմ նրանց, որ ընտրությունների ժամանակ քվեարկում են ոչ թե ազատ կամարտահայտմամբ, այլ փողի, վարչական լծակի, թաղային հեղինակության գործադրած ճնշման արդյունքում, դառնալով նրանց թելադրանքի կատարող: Չեմ ուզում կորսված համարենք Հայաստանի Հանրապետության այսպիսի քաղաքացիներին, չեմ ուզում, որ օտարանանք նրանցից եւ նրանց օտար դարձնենք մեզ, որովհետեւ գիտեմ, համոզված եմ, տեսել եմ ու լսել, որ նրանք ոչ պակաս, քան այս հրապարակում եւ հարթակում կանգնած յուրաքանչյուր ոք, երազում են Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մասին, իրենց զավակների ապագայի մասին:

Կուսակցությունից դուրս չի գա

Արարատ Զուրաբյանը շտաբ չի գնում

Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն կար, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր-անդամ Արարատ Զուրաբյանին նորից առաջարկվել է որեւէ կերպ մասնակցություն ունենալ «Ժառանգության» նախընտրական շտաբի եւ քարոզչական աշխատանքներին, սակայն Զուրաբյանը դրա դիմաց Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջել է թիվ 4 ընտրատարածքի մեծամասնական պայքարից հանել Զարուհի Փոստանջյանին եւ սատարել «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին:

Զուրաբյանի այս պահանջը, սակայն չի ընդունվել, ինչը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց նաեւ ինքը` շեշտելով, որ լրատվամիջոցն իրենից լավ է տեղեկացված: Արարատ Զուրաբյանին երեկ նաեւ հարցրինք, թե ո՞րն էր «Ժառանգության» ցուցակում իր չհայտնվելու իրական պատճառը, եւ հնարավո՞ր է` ընդհանրապես դուրս գա կուսակցությունից: Ներկայացնենք մեր զրույցը նրա հետ:

Օրվա լրահոսից

Պահանջում են Մուկուչյանից

ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ տեղեկացրեց, որ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի անունից դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` Տիգրան Մուկուչյանից պահանջելով հրապարակային հայտարարությամբ հանդես գալ եւ քաղաքացիներին տեղեկացնել, որ քվեարկելուց հետո քվեարկության թերթիկը նկարելը ընտրության գաղտնիության խախտում է, ինչը քրեորեն պատժելի արարք է: Ռուստամյանը հիշեցրեց, որ վերջերս, հասարակությանն ահաբեկելու նպատակով, այդպիսի տեղեկություններ են տարածվում, ըստ որի` ով ընտրելու համար գումար է վերցնում, նա պետք է նկարի իր քվեարկությունը եւ ցույց տա գումար տվողին:

Օրվա լրահոսից

Կրկին ահաբեկում են

Թիվ 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային կոնգրեսի կողմից առաջադրված Սպարտակ Հարությունյանը երեկ տեղեկացրեց, որ Բերդի «Արեւաբերդ» կինոթատրոնում պետք է տեղի ունենար իր հանդիպումն ընտրողների հետ, սակայն հանդիպմանը ներկայացել են միայն իր որոշ ընկերներ: Սա` չնայած այն բանի, որ Հարությունյանի թիմը հանդիպումներ է ունեցել բոլոր դպրոցների տնօրենների, ուսուցիչների, քոլեջների աշխատակիցների հետ, եղել տարբեր հիմնարկություններում` տեղեկացնելու իր հավաքի մասին, եւ ստացել է հավաստիացումներ, որ գալու են հավաքին: «Իշխանության ներկայացուցիչներն ահաբեկել են բոլոր դպրոցների ուսուցիչներին, քոլեջների աշխատակիցներին` ասելով, թե ով գնա այդ հանդիպմանը, հաջորդ օրը պետք է աշխատանքից ազատման դիմում գրի»,- իր տեղեկությունները փոխանցեց թեկնածուն: ՀՀԿ-ի կողմից այս ընտրատարածքում առաջադրված է ԱԺ գործող պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Գաղափարների սպասումով

Բա կրեատիվն ո՞ւր է

Վաղուց մեր մեջ արմատացած է այն համոզմունքը, որ հայ ժողովուրդը երբեք գաղափարներին չի հետեւել, գաղափարներով ընտրություն չի կատարել եւ իրեն բնավ հետաքրքիր չեն կուսակցությունների ներկայացրած ծրագրերը:

Որտեղի՞ց է գալիս այս համոզվածությունը: Հավանաբար դրա հիմքն այն է, որ արդեն 20 տարի խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների գնացող մեր ժողովրդի համար իրականում միայն մի գաղափար գոյություն ունի` գործող իշխանությունների հետ կամ առանց գործող իշխանությունների: Այս գաղափարի առաջ տանուլ են տալիս մնացած բոլոր գաղափարները:

Այս համատեքստում տանուլ են տալիս այն կուսակցությունները, որոնք շեշտը դնում են իրենց առաջնորդների երկարաշունչ ելույթների վրա: Քարոզարշավի հենց սկզբից այսպիսի մարտավարությամբ է առաջնորդվում ՕԵԿ-ը: 5 տարի ձկան պես լուռ Արթուր Բաղդասարյանը մի 10 օրվա մեջ այնքան խոսեց, որ կատարեց 5 տարվա պլանը, մի բան էլ ավելի: Ընդ որում, այդ ելույթները կարծես copy-paste էին արված նախորդ ընտրությունների քարոզարշավից, մի քիչ Արթուր Բաղդասարյանն է փոխվել` թմբլիկացել է, մնացածը նույնն է` բառը բառին:

Ազատություն ամենեցուն

Լֆիկից՝ Սամվել Ալեքսանյան

Շարունակելով թիվ 7 ընտրատարածքում անցած կիրակի եւ երկուշաբթի տեղի ունեցած դեպքերի թեման, նախ՝ թույլ տամ ինձ մի քիչ տարակուսել մեր որոշ ընկերների եւ համակիրների մի տեսակ չափազանցված զարմանքի համար` տեսահոլովակներում տեսածի վերաբերյալ: Դե հա՛, ժողովուրդ ջան, բա չգիտեի՞նք, որ ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ կարելի է վարձել մի քանի տասնյակ կախյալ մարդ ու կազմակերպել հոլովակային բեմադրություն` հատուկ Հայլուրի համար: Կամ չգիտեի՞նք, որ պետությունը եւ օրենքը միայն խոսքեր են, իսկ իրականությունը լրիվ այլ է: Եթե այդպես չլիներ, ապա լավ չեմ հասկանում, թե մեր բանուգործը, մեր հետաքրքրությունները թողած` ի՞նչ էինք անում Բանգլադեշի չոլերում: Ինձ համար տարակուսելի է նաեւ, երբ նայելով նման կարգի հոլովակներ, ընկերներս եւ առհասարակ իրենց կիրթ համարող մարդիկ սկսում են «ջղայնանալ»՝ «ստրուկներ», «ծախուներ» եւ այլ պիտակներ օգտագործելով, որոշներն էլ, ավելի հեռուն գնալով, ընկնում են հիասթափության գիրկը՝ էս ժողովուրդը երբեք չի դառնա օրինապաշտ հասարակություն, կամ` վերեւներից ենք խոսում, բայց ներքեւներն են համակարգի հիմքում:

Որոշումը ժողովրդինն է

Չպետք է քվեարկեն կոճակները

Հովհաննես Հովհաննիսյան
Թիվ 5 ընտրատարածքում Դավիթաշենի գործող թաղապետ Արթուր Գեւորգյանի հետ պայքարելու է Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր զրույցը նրա հետ է:

- Պարոն Հովհաննիսյան, ամբողջ ընտրատարածքում ձեր իշխանական մրցակցի պաստառներն են, մարդիկ ուզած-չուզած տեղեկանում են, որ Արթուր Գեւորգյանն առաջադրվել է: Դուք ինչպե՞ս եք ընտրողներին տեղեկացնում ձեր առաջադրվելու մասին:
- Ընդհանրապես ՀՀԿ-ն ամբողջ քաղաքը եւ Հայաստանը իր պաստառներով է պատել: Երեւի կարծում են, որ դա իրենց շատ կօգնի ընտրություններում: Մենք էլ փորձում ենք մեր ձեւով տեղեկացնել մարդկանց. արդեն 3-րդ օրն է` մեր թերթոններն ենք բաժանում ընտրողներին եւ բակային հանդիպումներ կազմակերպում: 1 շտաբ ունենք Դավիթաշենում, 2-ը` Արաբկիրում, եւ մեր հնարավորություններով փորձում ենք մարդկանց տեղեկացնել մեր գաղափարների մասին: Ես չեմ կարծում, որ չափից շատ պաստառները ժողովրդին դուր են գալիս, դրական են անդրադառնում թեկնածուի հեղինակության վրա: Ճիշտ է, տեղեկացնում են, բայց նաեւ գրգռում են մարդկանց, վատ էմոցիաներ են առաջացնում:

- Ինչո՞ւ են պաստառները գրգռում մարդկանց:
- Դե, գիտե՞ք, մարդիկ հասկանում են, որ այդ ամենը փող արժի: Ամեն քայլափոխի մի հատ ՀՀԿ շտաբ է բացած` պաստառները վրան կպցրած, փողոցները լցված են նրանց հսկայական պաստառներով, որոնք լուրջ գումար արժեն, եւ մարդիկ հասկանում են, որ այդ գումարը ոչ մեկն իր տնից չի բերել, դա իրենցից տարած գումարն է: Եւ քանի որ մարդիկ սոցիալապես շատ վատ են ապրում, այդ ամենը նրանց գրգռում է, չէ՞: 

Ինքնաբացարկ ՀՅԴ-ից

ԿԸՀ-ի երեկ հրավիրված արտահերթ նիստում գրանցվեց հերթական ինքնաբացարկը: ԿԸՀ-ին ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ՀՅԴ-ի համամասնական ցուցակի 47-րդ համարի պատգամավորության թեկնածու Բենիկ Համբարձումյանը:

Կշահեն բոլորը

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ ազատ եւ արդար ընտրությունների դեպքում իշխանությունն ապագա խորհրդարանում մեծամասնություն ունենալու որեւէ շանս չունի. «Այո, ես վստահ եմ դրանում: Նախ, չի կարող լինել մի ուժ, որը բացարձակ մեծամասնություն ունենա, կձեւավորվի իրականությանը մոտիկ խճանկար, որը թույլ կտա խորհրդարանը դարձնել լուրջ հակակշիռ գործադիր իշխանությանը եւ երկրում շեշտակի բան կփոխվի»: Ըստ Ռուստամյանի, եթե նոր ԱԺ-ում ընդդիմությունն ունենա մանդատների 1/5-րդը, դա լուրջ խնդիր լուծելու դաշտ կբացի ընդդիմության համար, եթե  ունենա 1/3-րդը, խնդիրները լուծելու շանսերն ավելի կմեծանան, իսկ եթե ունենա 50 տոկոս ներկայություն, անգամ` մի քիչ էլ պակաս, դա բոլորովին այլ դաշտ կբացի, որից կշահեն բոլորը:                   

տես նաեւ էջ 3

Օրվա լրահոսից

Բանավեճի նոր հրավեր

Թիվ 41 ԸՏ-ում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային կոնգրեսի կողմից առաջադրված Սպարտակ Հարությունյանը երեկ մեզ փոխանցեց, որ իր բոլոր մրցակիցներին բանավեճի է հրավիրում ընտրատարածքի ցանկացած վայր` ընտրողների առաջ բանավիճելու որեւէ թեմայով, որ ընտրողները հեշտությամբ կողմնորոշվեն: Նշված ԸՏ-ում Հարությունյանի մրցակիցներն են` ՀՀԿ գործող պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, ՕԵԿ թեկնածու, Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը: Հարությունյանը նշեց, որ որեւէ ժամկետ դեռ չի դնում եւ բանավեճի տեղի ու ժամի հարցը թողնում է իր մրցակիցներին:

Օրվա լրահոսից

Կրկին «Ժառանգության» մասին

Նախընտրական հանդիպումներով Տավուշի մարզում գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դիլիջանցիների հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Մի լրագրող փորձել է նրան փոխանցել ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի վերաբերյալ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի դիրքորոշումը, սակայն, դեռ չավարտած հարցը («Ժառանգությունը» մեղադրում է ԲՀԿ-ին...), Ծառուկյանը պատասխանել է. «Դուք նայեք, թե «Ժառանգությունը» ում ուղղորդվածությամբ է շարժվում, ինքը թող իրեն մեղադրի»: Խոսելով Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության մասին` Ծառուկյանը շեշտել է. «Համագործակցության մասին ոչ մի խոսք չկա: Համագործակցությունը միասնական ուժերով բաց, արդար, թափանցիկ ընտրություններ ապահովելու մեջ է, որի համար մենք ստորագրել ենք եւ ասել ենք, որ նրանց հետ, ովքեր մեր կողմնակիցներն ու գործընկերներն են, պետք է կարողանանք մեր ժողովրդի համար մեկ անգամ ապահովել բաց, արդար, թափանցիկ ընտրություններ»: Երբ լրագրողներից մեկը նկատել է, թե Կոնգրեսի առաջնորդը ԲՀԿ-ին առաջարկում է դեմ դուրս գալ ՀՀԿ-ին, Ծառուկյանն ասել է. «Ո՞նց դեմ դուրս գալ: Լեւոն Տեր-Պետրոսյանը նման բան չի առաջարկում: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ պահանջում է արդար, բաց, թափանցիկ ընտրություններ,որին մենք կողմնակից ենք»: Հարց է հնչել նաեւ ԲՀԿ-ի շանսերի մասին, որին Ծառուկյանը պատասխանել է այսպես. «Կուսակցություններին գնահատական ու ձայն տվողը ժողովուրդն է»:

«Gallup»-ի առաջինը

Հայ ազգային կոնգրեսն ունի 45 տոկոս

Ընտրություններից մեկ ամիս առաջ ընտրողների առավել մեծ աջակցությունն է վայելում 2 կուսակցություն` ՀՀԿ-ն, որին պատրաստ է ձայն տալ 34 տոկոսը, եւ ԲՀԿ-ն, որին պատրաստ է ձայն տալ 28 տոկոսը:

Երեկ այսպիսի տվյալներ է հրապարակել «Gallup»-ը, որ ապրիլի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնակչության նախընտրական տրամադրությունների վերաբերյալ հարցումներ է անցկացրել Հայաստանում: Ընտրողի տանը դեմ առ դեմ հարցազրույցի մեթոդով անցկացված այդ հարցմանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1018 բնակիչ: Երեկ «Մարիոթ» հյուրանոցում հրավիրված ասուլիսի ժամանակ կազմակերպության ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն հայտարարել է, որ կան երեք կուսակցություններ, որոնք վայելում են ընտրողների համեմատաբար ավելի փոքր մասնաբաժնի աջակցությունը, բայց վստահաբար կանցնեն Ազգային ժողով: Այդ կուսակցություններն են Հայ ազգային կոնգրեսը (9%), ՕԵԿ-ը (6%), ՀՅԴ-ն (5 %): Ինչպես նշել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչը` ինտրիգայինը «Ժառանգություն» կուսակցության արդյունքներն են: «Նրանց քարոզարշավը ցույց կտա` նրանք կարողանո՞ւմ են համախմբել աջակիցներին եւ գրավել «չկողմնորոշված» հավանական ընտրողներին»,- նշել է Ալիշաուսկիենեն:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 

facebook youtube twitter